Կոմիտասյան օրեր

Մենք այսօր այսպիսի մի խաղ էիք խաղում։Իմ դասվարը, Կոմիտասի երգեր էր միացնում և ով գուշակում էր երգը նկարում էր իր պատկերացումը։Ես գուշակել էի սար-սար երգը։

Կոմիտասը հավաքել է հին ժամանկների գյուղական երգերը և մշակել։ Երգերը, որը Կոմիտասը հավաքել է դա Հայ ժողովրդի համար մեծ և թանկ ժառանգությունը։ Ես իր երգերից գիտեմ ՝ <<Կռունկ>>,<<Հով արեք,սարեր ջան>>,<<Անտունի>> և այլն։

Առծիվի մասին

Հայտնի է արծիվների 74 տեսակ որոնք տարածված են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվգաճաճ արծիվմեծ շահնարծիվփոքր շահնարծիվտափաստանային արծիվջրարծիվօձակեր արծիվգերեզմանարծիվսպիտակապոչ արծիվ։ Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ)։ Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)՝ մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված։

Մեր ճամփորդության օրը

Մենք գնացինք Արալ լեռ, որտեղ Ծաղկեվանք մատուռն է, մենք մտանք մատուռ ։ Ներսում Ծաղիկի արցունքը՝ Սուրբ ջուրը վերցրեցինք քսեցինք մեր դեմքին, որ միշտ առողջ լինենք։ Հետո մատուռի մոտ մի տատիկ կար, անունը Երջանիկ էր, նա մեզ շատ օրհնեց։ Հետո գնացինք խնձորների այգի, այգին շա՜տ սիրուն էր, հանեցինք գունավոր մատիտներն ու նկարեցինք մեր շուրջը։ Այգում շատ խաղեր էլ խաղացինք, խնձոր կերանք․․․Հետո ճանապարհ ընկանք դեպի դպրոց։ Մի քիչ ժամանակ ունեինք և Բախշյան այգում սկսեցինք խնձորներով խաղեր խաղալ։ Մի քիչ խաղացինք և հետո գնաացինք երթուղային և այնտեղից տուն։

Օրը շատ լավ անցավ։

Տրամանաբանական հարցեր

Ա)Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:

2

Բ)Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

10

Գ)Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

3


Դ)Մերիի հայրն ունի 5 աղջիկ. 1. Աննա, 2. Անի, 3.Լուսինե, 4.Մարի: Ի՞ նչ է 5-րդ աղջկա անունը:Մերի

Ծաղկեվանքի մասին

Kuys varvara.JPG

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում[3]։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության համար։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

Ըստ պատմության , Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։