Ձախորդ Փանոսին նամակ

Բարև Ձախորդ Փանոս ջան։Դու շատ անխելք էս դրա համար էլ ես քեզ խորհուրդ կտամ, թե ինչ անես։ Ես քեզ խորհուրդ կտամ, որ գնաս Մխիթար Սեբաստացու դպրոց և սովորես։ Կապ չունի թե դու քանի տարեկան էս, քանի որ բոլորը միչև իրենց կյանքի վերջ սովորում են։ Մնաս բարով, կսպասենք քեզ մեր դպրոցում։

Այսօրվա մասին

Այսօր մենք ունեցել ենք ռուսերեն։ Մենք մեր հետ բերել ենք քաղցրեղեն և թեյընպում արել։ Քննարկել ենք <<Քեռի Ֆեոդոր >> գիրքը ռուսերենով, մենք միմյանց հարցեր էինք տալիս, իսկ ընկեր Էլինան մեզ էր հարց էր տալիս և բոլորս պատասխանում էինք։ Քննարկումը ավարտելուց հետո եկավ երկարօրյայի ժամը և մենք գնացինք բակ, տարբեր խաղեր խաղացինք․ օրինակ՝ ֆուտբոլ, իսկ հետո մենք գնացինք տուն։

Մենք այսօր շատ լավ օր ենք ունեցել։

Այսօրվա մասին

Այսօր մենք գնացել ենք սահնակ վարելու։ Մենք այնտեղ նախաճաշեցինք, սահնակ վարեցինք, ընկեր Քրիստինեն ինձ ու իմ ընկերոջը ասեց, որ մենք մեկ հատ ինչ-որ քանդակ պատրաստել։ Մենք մի փոքրիկ գյուղի նման ինչ-որ բան պատրաստեցին, սակայն չհասցրեցինք ավարտին հասցնել, որովհետև այդ ժամանակ մենք գնում էինք դպրոց։

Մենք այսօր շատ հագեցած ուրախ օր ենք ունեցել ։

Ձմեռային ճամբարի եկրորդ շաբաթվա ամփոփում

Ձմեռային երկրորդ շաբաթում շատ հավես օրեր ենք ունեցել։Պատմեմ սկզբից․․․

Ունեցել ենք ազգագրական փառատոն և խաղերի կազմակերպում։Մենք հանդիպեցինք քոլեջի ջոկատի հետ և քննարկեցինք հայ ազգային խաղեր երգեր և պարեր։ հաջորդ օրը պատրաստեցինք խրցիկ-տիկնիկներ ։Խրցիկ-տիկնիկներ պատրաստելու համար պետք է տետր հեռախոսի լայնությամբ մի առարկա և թել։

Դիտեք

Հաջորդ օրը մենք բոլորս բնագիտատեխնիկական ստուգատես կատարեցինք։ Մենք գրեթե բոլորս բերել էինք լեգոներ և որոշեցինք լեգոնորով խաղանք <<Քեռի Ֆեոդոր>> գիրքը առաջին գլուխը։

Դիտեք․

Օրվա ամփոփում

Այսօր մենք լող ենք արել, պատրաստել ենք խրցիկ տիկնիկ, որը վերձված է հին ժամանակից մի մարդ, եթե ուզում է նրա ընկերը պաշտպանված լինի պետք է այդ խրցիկ տիկնիկը նվիրես նրան, որ նա պաշտպանված լինի չար ուժերից։Նաև ասեմ, որ խրցիկ տիկնիկը պատրաստվում է թելերից, հեռախոսի լայնությամբ մի առարկա և տետր։Մենք քննարկել ենք << Քեռի Ֆեոդորը>> տասնըյոթերորդ գլուխը։Երկարորյաում պատրաստեցինք դթումով բիսկվիտ։

Ճամբարի առաջին շաբաթի ամփոփում

Այս շաբաթ շատ հավես անցավ։Մենք ամփոփեցինք մեր <<Ուսումնական ձմեռ >> նախագիծը, մենք մեր կրտսեր ընկերներին սովորեցրինք<<Power point>>-ով աշխատել , սովորեցրինք նաև <<Բուլուլ>>, <<Կարնո քոչարի>> պարերը։

Մեր մարզական ստուգատեսը Մայր դպրոցում շատ հավես անցավ, մարզվեցինք, այնտեղ ժիմ արեցինք, օղակ պտտեցինք և շատ հավես մարզվեցինք։

Մենք նաև բնագիտական հավես փորձեր արեցինք։ ինձ շատ է դուր գալիս մեր ձմեռային ճամբարը։