Թուխ մանուկ մատուռ

ՄԱՏՈՒՌ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ.jpg.

Մայիսյան «Բարձունքի նվաճում» նախագծով պատրաստվուն ենք ճամփորդել լուագյուղ «Թուխ մանուկ» մատուռ։ Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ, մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։

Իրականում Թուխ մանուկ կոչվող վայրերը եկեղեցիներ չեն, այլ՝ սրբատեղիներ, որոնք կառուցվում են ջրերի գետերի ակունքների մոտ։

Մայիսի 30-ին նախատեսում ենք գնալ Արագածոտնի մարզի Թուխ մանուկ մատուռ։ Ապարանի ջրամբարի ձախ ափին է գտնվում Թուխ մանուկ մատուռը։ Այն կառուցվել է 4-5-րդ դարերում։ Մատուռն ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերում։

Ինձ շատ է հետաքրքրել այս եկեղեցին և սիրով սպասում եմ մեր ճամփորդությանը

Մայիսյան 17-րդ հավաք. «Ճանաչենք մեր ժամանակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Մայիսյան 17-րդ հավաք

Օրը` մայիսի 24

Ժամը` 12

Վայրը` Արևմտյան դպրոցի Վերնատուն

Մասնակիցներ` 3.2 դասարանի սովորողներ, լրագրությամբ, կինո-թատրոնով և արևմտահայերենով հետաքրքրվողներ

Մեդիալրագրության, լրագրության հմտությունների զարգացում, դերասանական վարպետություն, գրքի հրատարակման ընթացքի մասին տեղեկություններ…Մեր հյուրն է արևմտահայերենի մասնագետ,  լրագրող, «Գրական Արցախ»  պարբերականի խմբագիր, «Ղիշա» հրատարակչության հիմնադիր տնօրեն,  Հայաստանի գրողների միության  և Արցախի գրողների միության անդամ  , գրող Վովա Արզումանյանը:

Մասնագիտությամբ արեւմտահայերենի մասնագետ Վովա Արզումանյանը 2019 թվականից աշխատում է որպես լրագրող: Նա նաև «Առավոտ» օրաթերթի և համանուն կայքի կրթամշակութային բաժնի լրագրողն է։ Լրագրության ասպարեզում մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների։ Վովան նաև «Վարդանանք թերթի», «Գրական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիրն է և «Ղիշա » հրատարակչության հիմնադիր տնօրենը: Վովա Արզումանյանն այս պահին «Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ»-ի ուսանող է:

Վովա Արզումանյանը վեց գրքի հեղինակ է։

Հանդիպմանն ընդառաջ կզրուցենք թատրոնի և լրագրության մասին: Կառանձնացնենք մեզ հետաքրքրող հարցերը: Հետաքրքիր հարց ու պատասխաններով հանդիպում կլինի, ինչպես նաև մեր հյուրի հետ հարցազրույց կվարենք մեր դասարանական «Ակունք» ռադիոյի եթերում:

Սովորողները կներկայացնեն, թե ինչպես են ռադիոհաղորդումներ պատրաստում դասարանում և ինչպես են լուսաբանում իրենց օրը բլոգներում: Մեր հյորը վարպետության դասի արդյունքում կխոսի լրագրողական հմտությունների , դերասանական վարպետության մասին:

Task 10 (p. 99)

There is a table in the living-room. There are chairs in the living-room. There is a picture in the living-room. There is a sofa in the living-room. There is a TV-set in the living-room. There is a carpet in the living-room. There is a vase on the table. There are windows in the living-room.

Հավես շուտասելուկների փաթեթ

Պատի տակին, տակին պատին, 

Զրուցում են տատն ու պապին: 

*** 

Սա ասի` նա կանի սա, 

Նա ասի` սա կանի նա: 

*** 

Հորդ անձրևը ջրեց որթը, 

Հորթը կերավ որդի տորթը: 

*** 

Եթե երեկ երեք-երեք ելաք-եկաք, 

Բարի եղեք երեք-երեք տնից ելեք: 

*** 

Բզեզը բզզում է, դզեզը լսում է, 

Դզեզն է դզզում, բզեզը չի լսում: 

*** 

Էշը էշի փուշ ուտի, նուշ չուտի, 

Էմինն էլի փուշ չուտի, նուշ ուտի: 

*** 

Մի դույլ թթու թան տուր, 

Թույլ տուր ուտեմ թանապուր: 

*** 

Խխունջ աղա, էլ մի’ խաղա, 

Խաղող քաղի’ր, լցրու մախաղ: 

*** 

Տատին կթի 

Կովը Խաթուն, 

Թաքուն տաք կաթ 

Խմի կատուն: 

*** 

Ճայի ճուտը ճկեց ճիտը, 

Կծեց  ծտի ճտի ճիտը: 

*** 

Նունեն ու Մանեն, 

Մարին ու Նանեն 

Իրար նման են: 

*** 

Շուշանի կատուն շուտ սուս անի, 

Նստի ուսին Սուսանի: 

*** 

Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր: 

*** 

Ուսուցիչը ցրիչից գրիչ ու սրիչ ուզեց: 

*** 

Ոչի’նչ, ո’չ ինձ, ո’չ քեզ: 

*** 

Օրվա տապին Պապին պապին 

Հովանում է պատի տակին: 

*** 

Պապին պապին կպավ պատին, 

Պատին կպավ Պապին պապին: 

*** 

Լավը լավին լավ լուր տվեց, 

Վատը լուրը լուռ շուռ տվեց: 

*** 

Սարի սառը առվում պուճուր 

Սարսռում են մամուռ ուջուր: 

*** 

Ես սարում եմ, 

Իսկ նա` սառում. 

Միասին ենք  

Մենք սարսռում: 

*** 

Ցոլակը ցատկեց 

Ցից ցանկապատից, 

Ցանկապատը ցնցվեց 

Ցոլակի ցատկից: 

*** 

Հում ձուկ, հում մուկ 

Շուտ ուտի, 

Կատուն հավ չէ` 

Կուտ ուտի: 

***

Դռան առաջ` կարմիր կակաչ,

Կարմիր կակաչ` դռան առաջ:

***

Ձուկը` ուտեմ, մուկը` գցեմ,

Մուկը` գղցեմ , ձուկը` ուտեմ:

***

Շուշանիկը Շուշիկին շուտասելուկ շշնջաց: 

*** 

Կար–չկար մի գաճաճ արջ կար, այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։