Семейный закон

Прочитай рассказ и ответь на вопросы.
Семейный закон
Всё у Павлика было хорошо: уроки делал аккуратно, помогал в доме. Только плохо просыпался.
Папа с мамой встают сразу, как зазвонил будильник. А Павлик ждёт, чтобы к постели подошла
мама и попросила: «Сыночек, проснись».
Но и после этого Павлик не встаёт. Он ждёт, чтобы включили радио.
— Ты выползаешь из постели, как муха из варенья, — сердится папа. — Давай установим закон: будильник ещё не кончил звонить, а мы уже на ногах.

Мама согласилась. И Павлик согласился. Разговор был вечером, когда спать не хотелось.
Утром зазвонил будильник. Павлик проснулся и стал ждать, когда подойдёт мама, когда заговорит
радио. Но тут он вспомнил уговор. И выскочил из постели. Первый раз они без спешки позавтракали, на работу и в школу не бежали. А всё потому, что никто не нарушил закон, хотя он и был всего лишь семейный, для трёх человек.

  1. Ответь на вопросы

Почему текст называется «Семейный закон»?
Порому что Павлик плохо просыпался и родители устанвили Семейный закон

Какие законы есть в твоей семье?

Помогать и уважать друг-другу

2. Напишите слова в три столбика /он, она, оно/

он

дом, го́род, о́стров, магази́н, флаг, чай, музе́й, ге́ний.

она

страна́, у́лица, маши́на, дере́вня, иде́я, фами́лия, профе́ссия.

оно

я́блоко, о́зеро, мо́ре, со́лнце, сча́стье, здоро́вье, зда́ние, зада́ние, поколе́ние.

3. Составьте с этими словами словосочетания

Он играет сдрузями.

Она плавает

Оно написал

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։
 հանդերձ
  սաղարթն
հոխորտաց  
Ալեհեր 
 սարսռաց
աղերսեց

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։

Բարի և ընկերասեր

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Գրիգոր Լուսավորիչ

Գրիգոր Լուսավորիչ
Մեզ հայտնի է, որ հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ հանդիպեցին խոչընդոտների(խանգարողների), չհասկացվեցինք: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:
Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, ով հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյա թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:(Արշակունիների դինաստիայից)
Պատմում են, որ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա, հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Տրդատը շատ էր չարացած, անընդհատ վատ բաներ է անում, քրիստոնյաներին է նեղացնում ու այդ ընթացքում ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը շատ անգամներ տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, ով այդ ժամանակ բանտարկված էր: Գրիգոր Լուսավորիչը այդ փոսում է մնում 13 տարի: Ըստ խոսակցությունների, նա ողջ է մնում, քանի որ մի ծեր կին, թաքուն ուտելիք էր գցում փոսի մեջ:
Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում: Նա լրիվ բուժում է Տրդատին: Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում(մկրտվում) է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, քանդել է տալիս հեթանոսական տաճարները, դրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:

Ես ինչպիսի կցանկանայի տեսնել Հայաստանը տաս տարի հետո

Ես կցանկանայի Հայաստանը տաս տարի հետո, որ երկնքի վրա թռչեին մեքենաներ, բոլոր մարդիք լինեին ռոբոտներ , ամեն ինչ լիներ անվճար, մեր պատմականհողերը առանց պատերազմի հետ տային մեզ և մեր երկիրը լինի ամենախաղաղ երկիրը։

Թվի պատիկ և բաժանարար

  1. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։

1,2,3,4,6,12

6 Հատ

  1. Քանի՞ բաժանարար ունի 24-ը։

1,2,3,4,6,8,12,24

8 հատ

  1. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։

1,2,4,8,16,32

6 հատ

  1. Քանի՞ բաժանարար ունի 40-ը։

1,2,4,5,8,10,20,40

8 հատ

  1. Թվարկիր 16-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 16-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1,2,4,8,16

  1. Թվարկիր 21-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 21-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1,3,7,21

  1. Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

34+1=35

  1. Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

65+1=66

  1. Ո՞ր թիվն է 124-ի ամենամեծ բաժանարարը։

124

  1. Գտիր  15-ի  հնգապատիկը։
    75   
  2. Գտիր  189-ի  տասնապատիկը։  
    1 890  
  3. Թվարկիր  7-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 50-ից։

7,14,21,28,35

  1. Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։

4,8,12,16,20,24

  1. Գրեք  16-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 32-ից։

16,32,48,64

  1. Գրեք  17-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 17-ի պատիկ ամենափոքր թիվը։

17,34,51

  1. Թվարկիր  18-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 18-ի պատիկ ամենափոքր թիվը։

18,36,54

  1. Թվարկիր 100-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 800-ից։

100,200,300,400,500,600,700

Թվի բաժանարար

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։

Այսինքն՝  10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10  թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։

Ստուգենք՝

10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։

10։2=5,      ուստի 2-ը 10-ի բաժանարար է։

10։5=2,      ուստի 5-ը 10-ի բաժանարար է։

10։10=1,    ուստի 10-ը 10-ի բաժանարար է։

10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։

Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ  թիվը։

Առաջադրանքներ  

  1. Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1,2,4,8

  1. Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1,3,5,15

  1. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

,1,2,4,10,20

  1. Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1,2,7,14

  1. Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։

1,2,3,6,9,18

  1. Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։

64

  1. Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։

1,25

  1. Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1,2,3,10

  1. Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1,26

  1. Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  2. 1,48

Мой лучший друг

У меня много друзей, но больше всего мне нравится играть со своим одноклассником Рафаэльем. Мой друг очень любит играть со мной в компьютерные игры, он очень умный, очень добрый, помогает мне в трудную минуту. Мы знакомы с ним с первого класса.

Մաթեմատկական ֆլեշմոբ

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:

1+2+3+4+5+6+7+8+9=45

45:3=15
15+15=30

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:

5+3=8
2կգ + 400գ=2400
2400:8=300
300×6=1800

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

121=11×11
Եռանկյան P=11+11+11=33


4.  Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

Подпись отсутствует

125

5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի:

1-ով

6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:

23:01

7.  Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:

որդի 17 տար․

Հայր 51 տար․

8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ  արժե մեկ տետրը:

150 դր․

9.  Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:

մեծ խորանարդի մեջ կարող ենք տեղադրել 5 փոքր խորանարդ

10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով  ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:

48+14=62

Մագաղաթ

Մագաղաթ, կաշվից պատրաստված գրանյութ։

Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի (մ․թ․ա․ 197—159) օրոք։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով։

Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 8-9-րդ դարերում օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։

Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75×50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

մատենադարան

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։