փայտփորիկ

Փայտփորուկները կարող են իրենց կտուցով փայտ փորել։

Նրանց լեզուն շատ երկար է, և այդ լեզուն նրան պահում են իրենց գլխի շուրջ:

Հայաստանում կա և տեսակ փայտփորիկ։

Սև փայտփորիկները գրանցված են կարմիր գրքում։

Նրանց երկարությունը 45-53 սմ է։

Կանաչ փայտփորիկների նրանց երկարությունը 23-33 սմ է։

Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճ)

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներսից պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։

ՀՈՒԱ համար

Քարավանատունը հնարավոր է դիտարկել միայն դրսից, անմիջապես մոտենլով կառույցին, սակայն մուտք գործել հնարավոր չէ:

Շիրակի մարզ

Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Տե՛ս նաև՝ Շիրակ (գավառ)

Շիրակի մարզի ռելիեֆային քարտեզ

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից տարածքը ընդհանուր առմամբ ունի համեմատաբար միատարր հրաբխային կազմություն և երիտասարդ հասակ։ Հայկական լեռնաշխարհի հետ միասին մարզի տարածքն անցել է երկրաբանական զարգացման բարդ ուղի։ Եռանդուն տեկտոնական շարժումները, որոնց շնորհիվ երկրակեղևը ծալքավորվել ու կոտրվել է, տեղի է ունեցել երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում։ Սակայն մարզի ռելիեֆի ձևավորման գործում գլխավոր դերը պատկանում է ալպյան լեռնակազմությանը, երբ տարածքը բարձրացել է ծովի հատակից և թևակոխել ցամաքային զարգացման փուլ։ Հետագայում, շարունակվելով վերընթաց տեկտոնական շարժումները, ձևավորվել են միջին բարձրության լեռներ։ Նեոգենի ժամանակաշրջանի կեսերին տեղի ունեցած հզոր լեռնակազմական պրոցեսների հետևանքով տարածքի շրջակա լեռները դարձել են ավելի բարձր, հովիտները` ավելի խորը։ Այդ ժամանակաշրջանում է, որ այստեղ գոյանում են երկրակեղևի տարբեր ուղղություններով ձգվող Սևան-Շիրակի, Ջավախք-Արագած-Մասիսի և Աշոցքի բեկվածքները։

Եռանդուն տեկտոնական շարժումները ուղեկցվել են բուռն հրաբխականությամբ, որն ընդգրկել է մարզի ամբողջ տարածքը` սկսած Եղնախաղից, Աշոցքից մինչև Արագած։ Հրաբխային արտավիժման և ժայթքման նյութերը ծածկել են հսկայական տարածություններ` իրենց տակ թողնելով ծալքավոր և ծալքաբեկորավոր լեռների խղզման գծերի զգալի մասը` դրանց վրա գոյացնելով հրաբխային լեռնավահաններ, առանձին լեռնազանգվածներ, սարավանդներ։ Նման եղանակով են գոյացել Արագած լեռնազանգվածը, Ջավախքի, Աշոցքի, Եղնախաղի լեռնավահանները, Աշոցքի և Շիրակի սարահարթերը։

Ուսումնական գարուն Սիրահարների այգի

Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում, որը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու։

Պողոսյան պարտեզները հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպությունը, իսկ այգու բարեկարգումը և շահագործումն իրականացվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ Պողոսյան հիմնադրամի միջոցով։ Այգին տնօրինում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Այգում աշխատում է նաև Աչաջուր սրճարանը, որից ստացած ամբողջ շահույթը տրամադրվում է այգու ծախսերի հոգալուն։

Զատիկի Մասին

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբրայերեն՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնո0 պն-նւմ հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ 

Ծաղկազարդի մասին

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ճամբորդություն դեպի Խոր Վիրապ Դվին հնավայր

Մենք գնացինք Խոր Վիրապ մտանք Եկեղեցի և երգեցինք <<Մանուկների աղոթքը>> հետո մենք իչանք փոսը որտեղ բանտարկել են Գրիգոր Լուսավորիչին 14 տարով, իսկ հետո գնացինք նայելու հեռադիտակով Մասիս սարին։ Հետո մենք գնացինք Դվին հնավայր այնտեղ մենք նկարվեցինք և գնացին մայր դպրոց։ Մենք ընկեր Գրետայի հետ բանավոր մաթեմատիկական խնդիրներ։

Բորիս Բաբայան. գերհամակարգչի առաջատար մասնագետ

«Ես բացարձակապես վստահ եմ, որ եղել եմ առաջինը (համակարգչային ոլորտի    ուսանող) Ռուսաստանում, բայց հետաքրքիր է՝ մինչեւ 1951թ. աշխարհում որեւէ այլ տեղ դա ընգրկված եղե՞լ է համալսարանական դասընթացում»

Ով է նա

Չնայած բոլորիս տներում գերհամակարգիչներ դեռեւս չկան,  դրանք մեր օրերում բավականին մեծ տարածում ունեն եւ կիրառվում են կառավարությունների եւ մասնավոր ընկերությունների կողմից՝ ծառայելով ռազմական ոլորտից մինչեւ էներգաբաշխիչ համակարգերի խնդիրներին։ Միշտ չէ, սակայն, որ դա այդպես է եղել, եւ արդիականության ուղին հարթելու գործում խոշոր ներդրում ունեցած մասնագետներից մեկն էլ Բորիս Բաբայանն է։ Նա գերհամակարգիչների ոլորտի առաջին եւ առաջատար մասնագետներից է եւ լուրջ դերակատարում է ունեցել Խորհրդային Միությունում դրանց ստեղծման եւ զարգացման գործում։

Ծնված լինելով Բաքվում՝ Բաբայանն աշխատել է առաջին Էլբրուս գերհամակարգիչներն ստեղծող թիմերի կազմում։ Խորհրդային Միությունում դրանք կիրառվում էին միջուկային եւ տիեզերական ծրագրերում։ Բորիս Բաբայանին ժամանակին ընդունում էին որպես Սիմուր Քրեյի (Seymour Cray)՝ ամերիկյան գերհամակարգիչներ ծրագրավորողի խորհրդային համարժեքը։

Բաբայանն այժմ Intel ընկերության Ծրագրերի եւ ծրագրային լուծումների նախագծման բաժնի ղեկավարն է։ Նա երկրորդ եվրոպացին էր եւ Արեւմտային Եվրոպայից դուրս առաջին մարդը, որ ստացել է Intel Fellow կոչում։

Հետաքրքիր փաստ


Բաբայանն ու իր գործընկերները մշակել են Էլբրուս-1 սուպերսկալյալ համակարգիչը դեռեւս 1978թ՝ 14 տարի ավելի վաղ, քան այդ տեխնոլոգիան 1992թ. կհայտնվեր Արեւմուտքում։

Դվին Հնավայր

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին ԴվինՀնաբերդՎերին ԱրտաշատՆորաշենԱյգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ 330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։