Երորդ շափադվա ամփոբում

Երեքշափտի-Մենք գնացել ենք սահադաշտ այնտեղ մենք գնացինք հանդերցարան այնտեղ մենք գնացինք մեր կեշիկները վերցնելու և այդրանից հետո մենք գնացինք սահելու։

Չորեքշափտի- Մենք գնացինք Հարաֆային դպրոց։ Այնտեղ մենք երկար եինք գնում և երբ հասաանք խաղացին տարբեր ազգային խաղեր և պարեր։

Հինգշափտի- Օրը սկսվեց ընդանուր պարապունքից, հետո մենք գրեցինք անցած օրվա ամփոբումերը, հետո ընկեր Սոնաի հետ մենք ընկույզախաղեր էինք խաղում, հետո ընկեր Գոհարի հետ հեքիատ ենք վերցրել և դերերով խաղում եինք։

Ուրփաթ – Օրը սկսվեց ընդանուր պարապունքից, հետո մենք ամփոփում ենք գրում բլոգներում, հետո ընկեր շուշանի հետ խաղեր ենք ստեղծել։

Ճամբարային շաբաթվա օրագրապատում

Տեխնոլոգիա

Մենք տեխնոլոգիաի ժամին նկարել եմ ինչպես է մարդը հոռախոաին խաղեր խաղում

Մարմնակրթություն

Մենք այնտեղ մարզվել ենք և խաղեր խաղացել

մայրենի

Մենք Quizizz-ով խաղ ենք ստեղծել

Հայրենգիտություն

Մենք հոլ պտտացնել ենք սովորել և գրել ենք տիեզերքի մասին։

Ընտրությամբ գործունեություն (խաղերի ստեղծում)

Մենք մեր խաղերն ենք շարնակել և մեր դասատուների հետ խաղ ենք խաղացել՝ իրենք չգիտեն ոնց աշխատել unity-ով , իսկ մենք նրանց սովորեցնում ենք

Երաժշտություն

Մենք մի փոքր երգեցինք և հետո ամբողջ ջոկատով մի խաղ խաղացին՝ ամեն մեկը գալիս է կանգում է և ասում է անուն ազգանուն դասարան և իրա նախասիրությունները

Տիեզերքը և ես

Նեպտուն Արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու, ինչպես նաև չորրորդ ամենամեծ մոլորակն է ըստ զանգվածի։ Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից։ Մոլորակն անվանվել է հռոմեական ծովերի աստծո պատվին։ Նրա աստղագիտական նշանն է , Նեպտունի եռաժանին։

Հայտնաբերվելով 1846 թվականի սեպտեմբերի 23-ին, Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ, այլ ոչ պարբերական դիտարկումների միջոցով։ Ուրանի ուղեծրի չկանխատեսված փոփոխությունների հայտնաբերումը ի հայտ բերեց անհայտ մոլորակի մասին տեսություն, որի ձգողության ուժի ազդեցությամբ էլ պետք է պայմանավորված լինեին այդ փոփոխությունները։ Նեպտունը հայտնաբերվեց կանխագուշակված դիրքի սահմաններում։ Շուտով հայտնաբերվեց նաև նրա առաջին արբանյակը՝ Տրիտոնը, սակայն մնացած 12 արբանյակները, որոնք հայտնի են հիմա, չեն հայտնաբերվել մինչև XX դար։ Նեպտունին հասել է միայն մեկ տիեզերական սարք, «Վոյաջեր-2», որը անցել է մոլորակի մոտով 1989 թվականի օգոստոսի 25-ին։

Նեպտունի կազմվածքը մոտ է Ուրանին, և այս երկու մոլորակները կազմվածքով տարբերվում են ավելի խոշոր հսկա մոլորակներից՝ Յուպիտերից և Սատուրնից։ Երբեմն, Ուրանն ու Նեպտունը դասում են առանձին կատեգորիայի՝ «սառցե հսկաների»։ Նեպտունի մթնոլորտը, Յուպիտերի և Սատուրնի մթնոլորտերի նման, կազմված է հիմնականում ջրածնից և հելիումից, ածխաջրածինների հետքերով, և հնարավոր է ազոտով, սակայն պարունակում է նաև սառույցների ավելի մեծ մաս՝ ջրային, ամոնիակային, մեթանային։ Նեպտունի միջուկը, ինչպես և Ուրանինը, կազմված է հիմնականում սառույցներից և լեռնային ապարներից։ Մթնոլորտի արտաքին շերտերում մեթանի հետքերի առկայությունն էլ հենց հանդիսանում է մոլորակի կապույտ գույնի պատճառը։