Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

    Արևահամ- Շատ քաղցր՝ անուշ
    Բար- Պտուղ
    Սազ- Պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք
    Ողբանվագ- Ողբի՝ սգո երաժշտություն նվագող
    Լացակումած- Արցունքոտ, արտասվախառն
    Արնանման- արյան նման
    Նաիրյան- հայկական
    Հեզաճկուն – Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն
    Ջինջ – պարզ, մաքուր, անապական
    Լուսե – լույսից կազմված, լուսեղեն
    Վիշապաձայն – Վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող
    Վսեմ – բարձրագույն
    Ողբաձայն- Ողբի ձայն
    Երկաթագիր- Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին
    Քուչակ-հայ աշուղ-երգիչ
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները:

    Արևահամ, ողբանվակ, հեզաճկուն, վիշապաձայն, անհյուրընկալ, հնամյա, ողբաձայն:
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

    Ողբանվագ, հեզաճկուն, վիշապաձայն, ողբաձայն, արնավառ, լուսապսակ:
    Ես չեմ կարող բացատրել քանի որ, յուրաքանչյուր բառ իր ձևի յուրահատուկ է։
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը:

    Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
    Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
    Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

    Ո՛ւր էլ լինեմ – Ուր էլ լինեմ ես իմ Հայաստանից անբաժան կլինեմ։
    Ես իմ անուշ Հայաստանի – Ես իմ անուշ Հայաստանի արևահամ Երևանն եմ սիրում։
    Արարատի նման ճերմակ – Արարատի նման ճերմակ ես գիտեմ միայն իմ ընտանիքը։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

    բույր — բուրմունք, հոտ
    ջինջ — պարզ, մաքուր, հստակ, վճիտ
    ողբաձայն — Վշտալի, շատ տխուր, տխրությամբ
    ճերմակ — շատ սպիտակ, ձյունագույն
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը:

Գործնական աշխատանք

Բառերը (բառաձևերը) ճի՛շտ դասավորիր և վերականգնի՛ր նախադասությունները:
ա) չտնկես ունեցվածքին Ուրիշի աչք:
Ուրիշի ունեցվածքին աչք չտնկես։
բ) ես հոր չեմ մոռանա Իմ պատվիրանը:
Իմ հոր պատվիրանը ես չեմ մոռանա։
գ) ձեր հետ պսակե՛ք Գնացեք զավակներին իրար:
Գնացեք ձեր զավակներին իրար հետ պսակեք։
դ) արտի էլ դնում են Ոսկի արտ անունն:
Արտի անունն էլ դնում են Ոսկի արտ։

  1. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ նախադասությունները:
    ա) Աչքդ լույս լինի, ա) ելք չեն գտնում:
    Աչքդ լույս լինի, մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    բ) Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,ելք չեն գտնում:
    բ) մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,
    գ) Բարի անունն ավելի երկար
    է ապրում,
    գ) հարսանիք են անում:
    Բարի անունն ավելի երկար է ապրում, քան չար անունը:
    դ) Երեք օր, երեք գիշեր դ) քան չար անունը:
    Երեք օր, երեք գիշեր, հարսանիք են անում:
  2. Թագավոր, ոսկի, հարևան բառերով նախադասություննե՛ր կազմիր:
    Թագավորը հրամայեց սպանել բոլոր թշնամիներին։
    Ես երեկ ոսկի վզնոց գտա փողոցից։
    Մեր հարևանները շատ լավ ու բարի մարդիկ են։
  3. Հետևյալ օրհնանքներից ո՞րն է համապատասխանում հեքիաթի բովանդակությանը:
    Կյանքդ ջրի նման երկարի:
    Ուր գնաս, կանաչ բուսնի:
    Թող բարի անունդ երկար հիշվի:

Լրացուցիչ աշխատանք

  1. Ընդարձակի՛ր համառոտ նախադասությունները:
    ա) Նավը լողում է բաց ծովում: գ) Այս հրաշք զանգակածաղիկը կապույտ է:
    բ) Ճնճղուկը կտցահարում է իր բնում: դ) Այս երկու ընկերները հաշտ են:
  2. Տրված բառերով կազմի՛ր ընդարձակ նախադասություններ:
    ա) Վրաստան, մայրաքաղաք, Թբիլիսի:
    Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է։
    բ) խոտ, իջնել, արտույտ, վրա, կանաչ:
    Արտույտը իջավ կանաչ խոտի վրա։
    գ) ճանաչել, փորձանք, լավ, մեջ, ընկեր:
    Լավ ընկերոջը փորձանքի մեջ են ճանաչում։
  3. Պարզ նախադասությունները միավորի՛ր և դարձրո՛ւ բարդ:
    ա) Լույսը բացվեց և արևը փայլեց երկնքում:
    բ) Ես ուզում եմ,որ խաղաղությունը գոտևորի մոլորակը:
    գ) Կարենը սահում է չմուշկներով և կարողանում է սպորտային պար պարել:
    դ) Մասրենու վրայի ձյունը հալվում է և հուլունք դարձած կաթկթում է հողին:
  4. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ առած-ասացվածքները:
    ա) Եղբայրը կարող է ընկեր չլինել, ա) ասում է՝ խակ է:
    բ) Աղվեսի բերանը խաղողին չի
    հասնում,
    բ) բայց ընկերը միշտ եղբայր է:
    գ) Անձրևից փախան, գ) վախեցի՛ր մարմանդ գետից:
    դ) Մի՛ վախենա վարար գետից, դ) կարկուտի տակ ընկան:
    ե) Մի գիժ քար գցեց հորը, ե) չհասկացողին՝ հազար ու մին:
    զ) Հասկացողին մին ասա, զ) քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է:

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում,ասում է՝ խակ է:

Անձրևից փախան,կարկուտի տակ ընկան:

Մի՛ վախենա վարար գետից, վախեցի՛ր մարմանդ գետից:

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին:

Իմ Չարենցյան ընթերցարանը

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Ձոն մայրությանը

Այն ով է ում աչքերը կանաչ են

գեղեցիկ է ու ինձ աշխարհի չափ սիրում է։

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝

Ի՜նչ նազանքով,

Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,

Առաջնեկն է երբ որ ծնվել,

Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը

Ծով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը՝

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը՝ ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝

Նո՜ւրբ ձեռքերը,

Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող – լվացք անող,

Անվերջ դատող – անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես

Խա՜ս ձեռքերը…

Մայրական գովք

Մայրիկ, դու ամենալավն ես։ Քո աչքերը փայլում են, դու նման ես լուսնի։

Առաջադրանքներ

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ – երեսուն, չորս տասնյակ – քառասուն, հինգ տասնյակ – հիսուն, վեց տասնյակ – վաթսուն, յոթ տասնյակ- յոթանասուն,    ութ տասնյակ – ութսուն, ինը տասնյակ – իննսուն:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Երկնիշ թվերը կոչվում են կից, իսկ մնացած թվերը հարադիր

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65 – վաթսունհինգ, 48 – քառասունութ, 107 – հարյուր յոթ, 93 իննսուներեք, 6087 – վեց հազար ութսունյոթ, 4321 – չորս հազար քսանմեկ, 786 – յոթ հարյուր ութսունվեց

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:

երբ հաջորդող բառը գրվում է բաղաձայնով ինը գրվում է ձայնավորով, իսկ հաջորդող բառը գրվում է ձայնավորով ինն գրվում է բաղաձայնով

232. Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրի՛ր:

ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում: — Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:

բ) Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավարտել: — Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրոցն էր ավարտել:

            գ) Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է: Իմ անունը մատյանում համար քսաներկուսն է
            դ) Առաջնորդը համար վեցերորդ հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:
            ե) Գրքի երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում:
            զ) Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի համար երկրորդ տանը:

233. Փակագծում տրված թվականներն այնպես գրի՛ր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝

(Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

            (Տասն) Տասներորդ օր է, որ բակ չեմ իջել:
            (Երեք) Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
            Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:
            Խաղի (երեսունհինգ) երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:
            Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի             տասներկուսի:
            Յուրաքանչյուր (չորս) չորորդ ամսվա (քսանութ) քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային         սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
            Կյանքի (ութսուներկու) ութսուներկուերրորդ տարում որոշեց հեծանիվ քշել:
            Արդեն (տասնվեց) տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Իմ (մեկ) առաջին գործը քեզ սիրով օգնելն Է:

Գործնական քերականություն

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից: Այն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես  մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը  օլիմպիադաների  մասն էր:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,             ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,          ամենից երկար, ամենից բարձր:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

            Ամենավատ-Ամենից վատ-վատագույն

Գեղեցկագույն – Ամենից գեղեցիկ – գեղեցիկ

բարձրագույն – ամենից բարձր – բարձր

ամենաազնիվ – ամենից ազնիվ – ազնիվ

ամենից հզոր – հզոր – հզորագույն

ամենից ահեղ – ամենա ահեղ – աղեհ

համեստագույն – ամենից համեստ – համեստ

Ամենահին – ամենից հին,հնագույն

ամենից ծանր – ամենազանր

ամենա լուրջ- լրջագույն- ամենից լուրջ

ամենից խոշոր – ամենախոշոր – խոշորագույն

գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից             ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

            Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է             հայտնաբերվել:
            Աշխարհի ամենից երկար ծառուղին և ամենից երկար փողոցը Բուենոս Այրեսում են:
            Մեր մոլորակի վրա հանդիպող ամենա հազվադեպ հիվանդությունը «կուրու»   կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում        է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
            Ամենաթանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած             «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար      դոլար են վճարել:

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվի:

Օրինակ՝

Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

            Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:

Աղի ջուրն սառույցից ավելի ծանր է ,այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
            Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները:

Ծովային փոքր կենդանիներն ավելի վտանգավոր են քան շնաձկները։
            Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը:

Բանավոր խոսքը գրավորից վերաբերմունք արտահայտելու ավելի մեծ հնարավորություն ունի
            Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը:

Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար ժամանակակից երաժշտությունի պակաս սարսափելի են։

Թումանյանական քառյակներ

1918, Փետրվարի 2

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։


1919, Նոյեմբեր

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Առաջադրանքներ

253. Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:

            Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել:
            Դու ինչի՞ մասին մտածում էիր, որ այդպես հանկարծակի վեր թռար:
            Երբ ես մտածեցի այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
            Երանի՜ մտածեի ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
            Մտածեցի, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել             նրան:
            Մտածի, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:

254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):

            Զարմացա – եզակի: Տեսանք – հոգնակի: Փնտրում ես- եզակի: Վազում եք- հոգնակի: Կտա-եզակի: Կհասնեն – հոքնակի:

255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա,             գրավել է, կգտնեմ:

Եզակի
            Բ. 
Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի             հասկանաք, գրավել են, կգտնենք:

Հոգնակի

256.Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:

            Բայն ունի երկու թիվ՝ հոգնակի և եզակի :
            Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն:

գոյական

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: — Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: Ես
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: դու
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:նա
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:մենք
            Հետաքրքիր բան եք մտածել:դուք
            Մեզ ամեն տարի այցելում են:նրանք

258. Նախադասությունից այնպիսի բառ հանի՛ր, որ նախադասության միտքը չփոխվի (փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է այդպես):

            Ես անհամբեր սպասում եմ նոր թռիչքի: Ես
            Դու հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:դու
            Մենք ամեն ինչ պատմել էինք, դու ավելացնելու բան չունեիր:մենք
            Նա որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը:նա
            Նրանք անպայման կգան, դու սպասի՛ր:նրանք
            Նա մեծահոգաբար թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:նա
            Դու մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:դու
            Դուք ամռանը սարերում եղել ե՞ք:դուք

259. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ: ես
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք: մենք
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս: դու
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:դուք
            Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:նա
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:նրանք