Առաջին շրջանի ամփոփում

Մայրենի

Ես սիրում եմ մայրենի առարկան, որովհետև սիրում եմ ընթերցել։ Մայրենիի դասերի ընթացքում մենք շատ ենք ընթերցում ու մեր ընթերցածը նկարում ենք <<Paint>> ծրագրով, պատմում այդ մասին։ Ընթերցանությունից բացի մենք նաև շատ ենք խաղում․խաղում ենք բառախաղեր,շուտասելուկներ ենք ասում, հորինում հանելուկներ, հետաքրքիր պատմություններ, հավաքում ենք փազլ հեքիաթներ և այլն։ Ինձ շատ է դուր գալիս այս ամենը, բայց ամենաշատն ինձ ուրախացրեց այն, որ մենք ամբողջ դասարանով կարդացինք և քննարկեցինք «Քեռի Ֆեոդորը» գիրքը, դիտեցինք մուլտֆիլմը և այս հունվարյան ճամբարի ընթացքում կազմակերպելու ենք թեյըմպում, քննարկելու ենք գիրքը նաև ռուսերեն լեզվով։ Ի դեպ ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի բոլորը ամպայման կարդան այս հետաքրքիր գիրքը։

«Քեռի Ֆեոդորը» գրքի մասին կարդացեք այստեղ։

Մաթեմատիկա

Ես սիրում եմ մաթեմատիկա առարկան, որովհետև ես ուզում եմ դառնալ իմ Սուրեն պապիկի նման , իմ պապիկը շատ ուժեղ էր մաթեմատիկա առարկայից։ Մաթեմատիկան շատ հետաքրքիր առարկա, է, դասերն էլ շատ ուրախ ու հետաքրքիր են անցնում։ Բանավոր համրանքներ ենք անում, ուրախ չափումներ ենք կատարում,լուծում ենք հավես տրամաբանական խնդիրներ, մասնակցում ենք հետաքրքիր ֆլեշմոբերին, խնդիրներ ենք կազմում լուցկու հատիկներով, սուդոկուներ, խաչբառեր, գլուխկոտրուկներ ենք լուծում, խաղում ենք տարբեր հավես խաղեր․․․ Ամենաշատը ինձ դուր է գալիս հաշվարկները, տրամաբական խաղերն ու խնդիրները։

Իմ ընտրությամբ գործունեությունն էլ բանավոր մաթեմատիկան է։ Ինձ շատ է դուր գալիս, որովհետև շատ հավես բաներ ենք անում։

Continue reading Առաջին շրջանի ամփոփում

Շախմատի մասին

Շախմատ կամ Ճատրակ, երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է․ միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ և մրցաշարերում։