Ելք Ստուգատես

Ես եմ․․․

Ես Սուրեն Իվանյանն եմ ծնվել եմ 2013 թ․-ի Դեկտեմբերի 5-ին , Երևանում, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 3․2 դասարանում։ Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ։ Իմ ամենավերջին կարդացած գիրքը Սամվել Կոսյանի <<Ամենատխուր և ամենաուրախ քառասուտոտնուկը>> գիրքն է։ Ես նաև շատ եմ սիրում հեծանիվ վարել, սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ լողի գնալ, սիրում եմ սպորտով զբաղվել, սիրում եմ նկարել։ Երբ մեծանամ ուզում եմ դառնալ ծրագրավորող ։ Ես ազատ ժամանակ խաղում եմ համակարգչային խաղեր , սիրում եմ գրքեր կարդալ ։ Ես սիրում եմ նարինջ , ելակ, խնձոր, գազար։ Ես շատ եմ սիրում ձմեռն ու ամառ եղանակները, ամառը շոգ է լինում ես իմ լողավազանում լողանում եմ , իսկ ձմեռը շատ ձյուն է գալիս ես գնում եմ դուրս և ձնագնդիկ եմ պատրաստում։ Ես շատ եմ սիրում ընկերներ ունենալ։ ուզում եմ ունենալ ձեռքով կառավարելի ավտոմեքենա: Իմ սիրած բանստեղծը Ջաննի Ռոդարին է։ Իմ սիրած ասացվածքը ՝ «Առուն թռի, նոր ասա հոպ»։

Մայրենի

Ես սիրում եմ մայրենի առարկան, որովհետև սիրում եմ ընթերցել։ Մայրենիի դասերի ընթացքում մենք շատ ենք ընթերցում ու մեր ընթերցածը նկարում ենք <<Paint>> ծրագրով, պատմում այդ մասին։ Ընթերցանությունից բացի մենք նաև շատ ենք խաղում․խաղում ենք բառախաղեր,շուտասելուկներ ենք ասում, հորինում հանելուկներ, հետաքրքիր պատմություններ, հավաքում ենք փազլ հեքիաթներ և այլն։ Ինձ շատ է դուր գալիս այս ամենը, բայց ամենաշատն ինձ ուրախացրեց այն, որ մենք ամբողջ դասարանով կարդացինք և քննարկեցինք «Քեռի Ֆեոդորը» գիրքը, դիտեցինք մուլտֆիլմը և այս հունվարյան ճամբարի ընթացքում կազմակերպելու ենք թեյըմպում, քննարկելու ենք գիրքը նաև ռուսերեն լեզվով։ Ի դեպ ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի բոլորը ամպայման կարդան այս հետաքրքիր գիրքը։

«Քեռի Ֆեոդորը» գրքի մասին կարդացեք այստեղ։

Ահա «Մայրենի» բաժինը

Մաթեմատիկա

Ես սիրում եմ մաթեմատիկա առարկան, որովհետև ես ուզում եմ դառնալ իմ Սուրեն պապիկի նման , իմ պապիկը շատ ուժեղ էր մաթեմատիկա առարկայից։ Մաթեմատիկան շատ հետաքրքիր առարկա, է, դասերն էլ շատ ուրախ ու հետաքրքիր են անցնում։ Բանավոր համրանքներ ենք անում, ուրախ չափումներ ենք կատարում,լուծում ենք հավես տրամաբանական խնդիրներ, մասնակցում ենք հետաքրքիր ֆլեշմոբերին, խնդիրներ ենք կազմում լուցկու հատիկներով, սուդոկուներ, խաչբառեր, գլուխկոտրուկներ ենք լուծում, խաղում ենք տարբեր հավես խաղեր․․․ Ամենաշատը ինձ դուր է գալիս հաշվարկները, տրամաբական խաղերն ու խնդիրները։

Իմ ընտրությամբ գործունեությունն էլ բանավոր մաթեմատիկան է։ Ինձ շատ է դուր գալիս, որովհետև շատ հավես բաներ ենք անում։

Ահա «Մաթեմատիկա» բաժինը

Իմ ընկերները

Իմ ընկերները ուժեղ տղաներ են , մենք միասին կկարողանանք մեկ հատ վագր սպանել։ Իմ ընկերներն են ՝ Ռաֆայելը, Հրանտը, Դավիթը, Արամը, Արայիկը, Գագիկը, Արեգը։ Մենք մեր ընկերներով շատ խելացի ենք և ամեն դասը մենք ուշադիր լսում ենք և լավ ենք սովորում։

Ես եւ շրջակա աշխարհը

Ես և շրջակա աշխարհը մեր համար շատ լավ է անցնում։ Մենք երկարօրյայում գնում էինք տարածքը մարքրելու։ Մենք ծառ ենք տնկում, ագարակի կենդանիներին կերակրում, նաև ձի ենք վարում։ Մենք «Power Point» ծրագրով վերցրեցինք մեր սիրելիի կենդանիներին և մի քանի փաստ գրեցինք նրանց մասին։

Ահա իմ «ես և շրջակա աշխարհ» բաժինը

Իմ ամառը

Բուռն ուսումնական տարվանից հետո վայելելու եմ ամառը։ Մեզ հանձնարարել են գրքեր կարդալ, որը մեծ սիրով կկարդամ։ Ընկերներիս հետ նաև ժամանակ կանցկացնեմ։ Մենք մեր ընտանիքի հետ միասին սիրում ենք գնալ հանգստի և տարբեր տեսարժան վայրեր։ Ես շատ եմ սիրում առաը և բոլորին ջերմ արևային օրեր եմ մաղթում։

Առաջարկում եմ կարդալ

«Օ , գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»․․․

Իմ ամենասիրելի կարդացած գիրքը «Քեռի Ֆեոդոր»-ն է ես, որ սկզբից կարդացի իմ դուրը շատ եկավ դրա համար էլ ես ուզում եմ խորհուրդ տալ, որ կարդաք։

Իմ ամենսիրելի նկարը «paint» ծրագրով

Իմ ամենասիրելի հորինուկը

Շրջված երազը

Կար- չկար , իմ նման երեխա կար։ Այդ երեխան պարկեց քնելու ։ Նա տեսավ մի երազ, որի մեջ ամեն ինչ թարս էր։ Նա տեսավ, որ կատուն պանիր էր ուտում, իսկ մուկը կաթ խմում։ Տեսավ, որ երեխաներն առավոտյան քնում էին, իսկ գիշերը արթնանում և դպրոց էին գնում, նա տեսավ, որ երախաները դպրոցում չեն սովորում, այլ համակարգչային խաղեր էին խաղում, քաղաքում ավտոմեքենաները տանիքի վրայով են վարում, ուսուցիչը տառերը թարս էր գրում և հակառակ կողմից։ Նա տեսավ,որ ուսուցիչը նայեց նրան և ասաց․ Ներուս- Ներուս նա չհասկացավ, թե ինչ է ասում ուսուցիչը․․․ Նա հասկացավ, թե ինչ է ասում , նա ասում է նրա անունը, բայց թարս տառերով։

Իմ ընտրությամբ գործունեությունը

Ես գնում եմ մարմնակրթության։ Մարմնակրթությունը շատ օգտակար է մարմնի համար ։ Մենք մարմնակրթությունով սովորում ենք մեր մարմինը ամուր պահենք, ուժեղանալ և արագ վազել։

Ամենամսյա ֆլեշմեբեր

Մեր ֆլեշմոբերը շատ լավ են անցնում։ Մենք ունենք Մաթեմատիկաի ֆլեշմոբ, Մայրենիի, Անգլերենի և Ռուսերենի։ Մաթեմատիկան շատ հավես խնդիրներ է տալիս և դժվար գլուխկոտրուկներ, Մարենին Հորինուկներ պետք թ գրենք, բաց թողնված տառերը գրենք և այլն․․․ , Ռուսերենը բաց թոխնված բառեր պետք է գրենք հանելուկներ պետք է գուշակել, Անգլերենը կենդանիների անուները գրենք և հավես առաջադրանքներ։

Մարմնակրթություն

Մեր դպրոցում շատ ենք մարզվում, սպորտը մեզ համար շատ կարևոր է։ Մեր առավոտը սկսվում է ընդհանուր պարապմունքով։ Մարմնակրթության դասերի ընթացքում մեն լողում ենք, հեծանիվ ենք վարում , մարզվում ենք, էստաֆետային հավես խաղեր ենք խաղում։ Ես սիրում եմ մարմնակրթությունը, որովհետև այն ուժեղ է դարձնում մեզ։

Ահա իմ «Մարմնակրթության» բաժինը

Իմ ուսումնական տարին․ դժվարությունները և ձեռքբերումները

Ես այս տարի դժվարացել եմ մաթեմատիկան իրար տակ բաժանումները անել, Մայրենիի ֆայլերը լրացնել, բայց ես արդեն ճիշտ գրում եմ։ Մենք այս տարի մենք գրել են խնդրագիրք։ Ես լողում շատ էի դժվարանում հետևվանց լողալ։ Ես շատ-շատ լավ եմ վարում հեծանիվը։ Այս տարի մենք հանդիպում ենք ունեցել Վովա Արզումանյանի հետ և Մարմնակրթության մրցույթ են արել Արևելյան դպրոցի 3․3 դասարանի հետ։ Մենք այս տարի ջուրն ու ամանի օճառը խառնեցինք և հավես օճառե փուչիկներ սարքցինք։

Շախմատ, սեղանի խաղեր

Ես սիրում եմ շախմատը, սեղանի խաղերը, որովհետև այդ դասերի ընթացքում զբաղվում ենք հետաքրքիր խաղերով , լեգոներ, կոնստրուկտորներ ենք հավաքում, կառուցողական խաղերով ենք խաղում, հավաքում ենք փազլներ, հավաքում ենք ռուբիկ -կուբիկ և այլն։ Մենք նաև խաղում ենք շախմատ։ Ես նաև հաճախում եմ շախմատի դասերի, որովհետև շատ եմ սիրում շախմատը։ Ես գիտեմ, որ շախմատը վարժեցնում է մեր ուղեղը։

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Ես շատ եմ սիրում կերպարվեստ, տեխնոլոգիա առարկաները, որովհետև պատրաստում ենք բացիկներ,պատրաստում ենք փայտից շնորավորանքներով տոնածառ, շատ ենք աշխատում փայտով, կավով, նկարում ենք դիմանկարներ, բնանկարներ, ծովանկարներ, նկարում ենք մեր շապիկներին, պատրաստում ենք գեղեցիկ կոլաժներ, տարբեր առարկաներից պատրաստում ենք տիկնիկներ, հետաքրքիր իրեր և այլն․․․

Ես սիրում եմ կերպարվեստ,տեխնոլոգիան,որովհետև մենք սովորում ենք լավ նկարել և գեղեցիկ պատրաստել։

Ահա իմ «Կերպարվես, տեխնոլոգիա» բաժինը

Մեր ուսումնական ճամփորդությունները

Ես շատ ակտիվ և ուժեղ ճամփորդ եմ և շատ եմ սիրում ճամփորդել։ Մեր դպրոցում շատ լավ են անցնում ճամփորդությունները, որովհետև գնում ենք հավես տեղեր, ծանոթանում ենք տեղանքին, այցելում ենք տեսարժան վայրեր, գնում ենք վանքեր, եկեղեցիներ, հաղթահարում ենք շատ բարձունքներ։

Ահա իմ «ճամփորդություն» բաժինը

Բլոգավարությունը

Բլոգավարությունը շատ ակտիվ մարդկանց համար է ։Ես սիրում եմ բլոգավարությունը։ Մեր դպրոցում ամենակարևոր բաներից մեկն էլ բլոգները ակտիվ, հետաքրքիր, կիրթ ու գրագետ վարելն է ։Մենք բլոգում տեղադրում ենք շատ պատումներ, շատ նկարներ, մաթեմատիկական աշխատանքներ, ընթերցանության հետաքրքիր նյութեր, լուսաբանում ենք մեր գործունեությունները։+

Իսկական բլոգավարը պետք է իմանա՝

Կիրթ ու գրագետ վարել բլոգը, իմանալ,թե ոնց պետք է տեղարդել նյութը, պետք է իմանալ նյութը ջնջելու ձևը, պետք է կարողանա անհրաժեշտ բաժիներ բացել, նյութը ուղղել։

Ես այս ամենը գիտեմ, այս տարի հասցրել եմ ամբողջը սովորել։ Ես շատ ուրախ եմ, որ ունեմ իմ բլոգը։

Երաժշտություն, պար+

Մեր դպրոցում շատ կարևոր է նաև ազգային երգն ու պարը։ Դեռ առաջին դասարանից Կոմիտասի երգերն ենք սովորում։Ընկեր Սեդայի հետ մեր դասերը շատ հավես են անցնում։

Ահա իմ «երաժշտություն, պար» բաժինը

English Report

My name is Suren. I am 8 old. I am a school boy. This year i have learnt many new things.

I can speak about seasons.

I know months and weekdays.

I can count from one to one thousand.

I can disecribe me, my friend, my family and my house.

I can tell the exact time.

I know two tense forms: Present

Отчёт по русскому языку

Меня завут Сурен. Мне 8 лет. Я учусь в школе, в 3 – ем классе. Я люблю заниматься спортом, физкультурой, люблю разные игры. У меня много друзей: Грант, Рафаель, Арам, Араик. В свободное время я читаю книги.

За учебный год я прочитал много книг, выполнил разные упражнения. Мы прочитали рассказы, особенно мне понравилисж рассказы о временах года, о животных. Мы работали над проектами: <О себе>, <Сказки и осенние краски>, <Новогодний проект>, <Сказки Корнея Чуковского>. Мне понравился проект <Сказки К. Чуковского>. В театральнойпостановке я играл роль Букашки. Араик также играл ролж Букашки. Мне нравится тема <Животные>. Я бы хотел работать над таким проектом ընթերցողներին

խորհուրդ եմ տալիս բլոգիս ընթերցողներին

Ես խորհուրդ եմ տալիս բլոգիս ընթերցողներին, որպեսի կարդան շատ գրքեր և հետաքրքիր նորություններ սովորեն։ Ես կփորձեմ իմ բլոգում ինչքան հնարավոր է շատ բովանդակալիս նյութեր գրել և տեղադրել։