Թվի բնութագրում մաս 2

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։

59041

  1. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5։ .
  2. 32+

553514

  1. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 9-ով։

27 ` 29

  1. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 4-ով։

80-40=40

  1. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 8-ով։

830-530= 300

  1. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի  3-ով։

6000-3000=3000

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

Լավ կլիներ, որովհետև բոլոր մայրիկները լավը կլինեին

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Վատ է, որովհետև բոլորը ամեն վարկյանին նույն շարժումները կանեին։

Աշուն

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

լեցուն- Լի

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ- ծնվել

սնավ- Կերակրելքնավ-Քունը կորցրած, քնազուրկ:

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Թվի բնութագրում

  1. Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․             

25; 462; 401; 3245; 2085; 46560

25- երկնիշ է և կենտ է ունի 2 կարգ

462 – եռանիշ է և զույգ է ունի 3 կարգ

401 – եռանիշ է և կենտ է ունի 3 կարգ

3245 – քառանիշ է կենտ է ունի 4 կարգ

46560 – հնգանիշ է զույգ է ունի 5 կարգ

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 4։

42056

  1. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորը 9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։

773749

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։

406024

  1. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորը  9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները՝  7։

374977

  1. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։

3

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես,  ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Նապաստակը նախանձող էր, առյուծը ջղայն էր, աղվեսը սոված էր։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Որ ուրիշներին պետք չի ուրիշներին նմանվել

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակ ուրիշների ձեվերը մի փորձի կրկնել։

Աղվես քեզ ուտելիք գտիր։

Առյուծ շատ մի ջղայնացիր

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք.  Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում:

Թվերի կցագրումը աջից կամ ձախից

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

300

  1. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

1212

  1.  Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

722

  1.  Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

9289

  1. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։

3810

  1. 2051  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:

40000

  1. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։

1856

  1. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:

5000000-ով և 4-ով

  1. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։

31 925

  1. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։

8 222

  1. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:

1098

  1. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը:

199

  1. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։

900

  1. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  եռանիշ  թվերը   գրելու  համար։

2700

  1. Ո՞րն է ամենափոքր քառանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։

1000, 9999

  1. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը:

9989

  1. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի   տարբերությունը:

9899

  1. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։

9000

  1. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը   գրելու  համար։

36000

  1. Ո՞րն է ամենափոքր հնգանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։

99999, 10000

  1. Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։

10000,10001,10002… 99999

  1. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր հնգանիշ թվերը   գրելու  համար։ 0 1 2 3 4 5 6 7 8 9
  2. Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի  տարբերությունը։

1