Առաջադրանքներ

302. Ընդգծված բառն ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ հարցի է պատասխանում:

            Օրինակ՝
Երկինքն անծայրածիր է: — Երկինքն ինչպիսի՞ն է:
Այգում վարդ բացվեց: — Վարդը ի՞նչ եղավ:
Դու իսկական երեխա ես: — Դու ո՞վ ես:

            Ճանապարհորդը շատ հետաքրքրասեր էր: — Ճանապարհորդը ինչպիսի՞ն էր։
            Մեր տունը արևոտ է Տունը ինչպիսի՞ն է։
            Առավոտյան թռչնակը նորից երգեց:  Թռչնակը ի՞նչ արեց։
            Երեխաների սենյակն ընդարձակ էր Սենյակը ինչպիսի՞ն էր։
            Վարագույրի հետևում թաքնվածը ես էի Թաքնվածը ո՞վ էր։
            Հեռուներից եկած առաջին արագիլը սա է Եկածը ո՞րն է։

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

            Կակաչը ալ է:
            Ես Ալիսն եմ:
            Մտնողը եղբայրս է:
            Կաթիլը ջինջ է:
            Ընկերս շիկահեր է:
            Եղանակը արևոտ է:
            Իմ ծննդավայրը սա է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

            Փուչիկը գունավոր է:
            Անձրևը հորդ էր:
            Դուք գեղեցիկ եք:
            Նա բարի է:
            Կինը երիտասարդ է:
            Երկինքը մաքուր է:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

            Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:


Տերևը դեղին է:
Ես Ալիսն եմ:
Մեր բակը կանաչ է:
Ջրի թագավորությունը ջրառատ է:
Արևը հսկա գունդ է:
Այս տարին ցուրտ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *