Գոյականի հոլովները 2

204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
բ) բառաձևեր:
Ջուր, ձայն, ձեռք:

Ջուր – ջրային, ջրոտ

ձայն – ձայնավոր, ձայնային

ձեռք – ձեռնոց,

205. Տրված բառախմբերը համեմատի՛ր և խմբերից յուրաքանչյուրին փորձի՛ր անուններ տալ:

Ա. Տղա, քար, սեղան:

Բ- հոլոված գոյականներ

Ա-գոյականներ
Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

Անտառում մենք մոլորվել ենք

Անտառից դուրս եկավ արջը

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան պահարանին պահարանում պահարանից, պահակ պահակի պահակից պահակին, խողովակներ խողովակներից խողովակներում, դարակներ դարակում դարակից:

208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչները չեն գրում:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:

նմանությունները իրանց վերջավորությունն է

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛ր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

212. Ընդգծված բառերը հականիշ բառակապակցություններով փոխարինի՛ր:

Ոգևորությամբ անել հիասթափված անել , համոզմունքով գործել կասկածանքով գործել, ուրախությամբ դիմավորել տխրությամբ դիմավորել , հուզմունքով սպասել ուրախությամբ սպասել, եռանդով պաշտպանել թուլությամբ պաշտպանել, անհանգստությամբ մտածել հանգիստ մտածել:

համաշխարհային օվկիանոս

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
    Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ :
  1. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
    Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցր: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:
  2. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
    Կղզին այն տարածքն է որը բոլոր կողմերից հրջապատված է ջրով , իսկ թերա կղզին որ մի կողմից կպած է ցամաքին
  3. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
    Որքա՞ն է ջրի աղիությունը:
    Օվկյանոսի ջրերը տաքանում են արեգակի ջերմությունից : Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովր Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Музыкальная канарейка

Была у моей бабушки канарейка. Бабушка её очень берегла, потому что канарейка была тоненькая, нежная – вся жёлтенькая и пела чудесно. Эта канарейка очень любила музыку, только самую хорошую. Бабушка ей всегда самые лучшие свои пластинки давала слушать. Вот как-то бабушка ушла из дому, а я позвал к себе ребят. На улице шёл дождь, нам было скучно, и мы решили устроить свой оркестр. Я взял расчёску и тонкую бумажку, сделал себе губную гармошку. А ребята – один себе стакан поставил, – ложечкой стучать, другой пустое ведро взял вместо барабана. И начали мы играть известную песенку: „Мы едем, едем, едем в далёкие края!” И совсем уже начала музыка у нас получаться, – вдруг вошла бабушка. Она улыбнулась нам, потом посмотрела на клетку и вдруг закричала:
– Ах, что вы наделали! Вы мою канарейку убили!
А мы к её клетке даже близко не подходили. Смотрим – правда, канарейка лежит на песке, глаза закрыты и ножки кверху. Бабушка сразу всех ребят выгнала и давай свою канарейку сердечными каплями поить. Канарейка ожила. Бабушка немножко успокоилась и говорит:
– Глупые какие! Разве можно при ней такой шум устраивать! Ведь у неё очень нежный слух. Это очень музыкальная птица, и она потеряла сознание от вашей ужасной музыки.

канарейка – դեղձանիկ                                    потерять сознание – գիտակցությունը կորցնել
губная гармошка – շրթհարմոն                       сердечные капли – սրտի կաթիլներ

1.Составьте предложения с данными словами и словосочетаниями.
Канарейка, потерять сознание, губная гармошка, расчёска, музыка, оркестр, сердечные капли.

Канарейки очень красивые птицы.

Тот пожилой человек потерял сознание.

Мальчик нашел губную гармошку.

У моей сестры есть голубая расчёска.

Моя мама любит классическую музыку.

Оркестр удивил всех нас.

Бабушка пьёт сердечные капли.

2.Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Кто жил у бабушки ? У бабушки жила птица. 2. Какая это была птичка? – это птичка была канарейка 3. Кто пришёл к мальчику в гости? – ребята 4. Что решили сделать ребята? – устроить свой оркестр 5. На чём они играли?- они играли на губной гармошке 6. Что закричала бабушка, когда вернулась домой?- Ах, что вы наделали! Вы мою канарейку убили?

3.Прочитайте текст вслух. Восстановите правильную последовательность пунктов плана. Перескажите текст по плану.
4. Канарейка спасена. 1. Бабушкина канарейка 3. Канарейка потеряла сознание. 2. Ребята устроили свой оркестр.

4.Согласны ли вы с тем, что…
1. Бабушка очень любила канарейку и давала ей слушать свои лучшие пластинки. Да 2. Дети убили бабушкину канарейку. Нет 3. Канарейка потеряла сознание, потому что мальчики устроили сильный шум. Да

5.Продолжите предложения по заданному началу.
1. Бабушка очень берегла канарейку, потому что очень красиво пела 2. Канарейка очень любила музыку, только спокойную 3. Как-то бабушка ушла из дому, а я пригласил ребят 4. Нам было скучно, и мы решили устроить свой оркестр 5. И совсем уже начала музыка у нас получаться, когда зашла бабушка 6. Бабушка сразу всех ребят выгнала и дала сердечные капли канарейке 7. Канарейка потеряла сознание, потому что она не могла слушать эту ужасную музыку

Գոյականի հոլովները

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

Այգում մի մարդ բահով գործ էր անում։

Այգում մի մարդ մկրատով գործ էր անում։

Այգում մի մարդ թիակով գործ էր անում։

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

Հիանում էր երգով։

Հիանում էր աշխարհով։

Հիանում էր ընկերներով։

Հիանում էր շարժումներով։

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:

Պառկել ծովափում

Պառկել մահճակալին
Պառկել անդունդի եզրին

Պառկել գետի ափին
Պառկել հիվանդանոցում

, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

Ծանոթանալ մրցակցին, աղջկան, տղային,

Ծանոթանալ  կարծիքի, տեսակետի, գրքի, մեքենայի, զբոսաշրջիկի

201. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Սիրահարվել ո՞ւմ. Սիրահարվել ինչի՞ն:
Սիրել ո՞ւմ: Սիրել ի՞նչ:

Սիրահարվել աղջկան

Սիրահարվել սպորտին

Սիրել աղջկան

Սիրել սպորտին

202. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

Ես չեմ ուզում մոտենամ հիվանդներին։

Ես խուսափում եմ հիվանդներից։

Ես վախենում եմ գազաններից

Գազանները վազում են իմ ետևից

203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին վերջավորություն ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ ածանց ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
Ածանցը բառ կազմող մասնիկ է: Նա օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը, արմատը առաջ եղած մասն է:

Հիշի՛ր

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել — հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (իից ովում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:

Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալի մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:

Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:

Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:

Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:

Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
    Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
  1. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
    Ջրի հատկություներից են ջերմունակություտը և լու­ծելու ունակությունը
  2. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
    Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ
  3. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
    Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանր կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգր: Իսկ ջուրր սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացր. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
  4. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:
    Որովհետև տեղացած անձրևը րոպեների ընթացքում գոլորշանում է  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն:

Իմ պատրաստած ինքնաստուգումը

Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։

1)34×3=102

2)102-2=100

Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։

1)5×4=20

2)20+40=60

3)60:3=20

2052, 12557, 1470, 256403  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։

2052, 1470։

10000000, 25008, 15760, 154062  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։

10000000,15760։

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

10×7+4=74


2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21×5+11=116

3-որդ շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի

Մենք այսօր գնացել եինք տեխնոլոգիայի սրահ այնտեղ մենք ինտելեկտուալ խաղեր ենք խաղացել և հոլ:

Երեքշաբթի

Մենք սկսեցինք առաջին ժամը ընկեր Նարեկի հետ մեր գորգերը գծելուց Հետո, հանգստացանք նախաճաշեցինք, 3-րդ ժամին մարմնակրթության։ Այնտեղ մենք խաղացինք թաշկինակ։ 4-րդ Ժամին մենք ընկեր Սեդայի հետ երգեցինք <<Դերիկո>> երգը, նաև մեզ Ռաֆայելը բաժանեց կոտֆետներ, քանի որ իր ծննդյան օրն էր:

Չորեքշաբթի

Բացակայություն

Հինգշաբթի

Այսօր մենք ավարտեցինք մեր գորգերը ընկեր Նարեկի հետ, մենք դուրս եկանք դուրս և խաղացինք ձնագնդիկ և սարքեցինք ձնեմարդ։ Հաջորդ ժամին մեն խաղացին սեղանի խաղեր, որոնք շատ հավես էին։ 4-րդ ժամին մեզ մոտ եկավ ընկեր Գոհարը և բաժանվեցինք խմբերի և սկսեցինք թմերով շարունակել լեզվական խաղերը ահա հղումը Լեզվական խաղեր։ Վերջում մենք ջոկատով նորից գնացինք դուրս խաղալու ձնագնդիկ:

Ուրբաթ

Ճամբորդություն դեպի ջրվեժ

Մենք այսօր գնացել էինք ջրվեժ մեզ ուղեկցում էին` ընկեր Անին , ընկեր Սեդան և ընկեր Մադլենը: Այնտեղ շատ հավես էր շատ ձյուն էր եկել մենք լիքը անքամ սահնակով սահել էինք ձնագնդի էինք խաղացել ձնեմարդ էինք պատրաստել, երբ մենք շատ խաղացինք մենք գնացինք լճի մոտ և նկարվեցինք այնուհետև մենք գնացինք երթուղայինի մոտ և գնացինք դպրոց: Իմ օրը շատ հավես անցավ:

2 շաբաթվա ամփոփում

Երեքշաբթի

Այս օրը մեր 1-ին ժամը նկարչության էր: Մենք ընկեր Նարեկի հետ կավով վիշապի գորգ էինք պատրաստում, հետո մեզ ընկեր Նարեկը տվեց ազատ ժամ և մենք խաղացինք հոլ և ուրիշ խաղեր,3-րդ ժամին մեր մոտ մարմնամարզություն էր այնտեղ մենք ընկեր Ասիայի հետ շատ հավես խաղեր խաղացինք, 4-րդ ժամին մեզ մոտ ընկեր Անին էր մենք գտնում էինք տեղեկություն Գորգագործության մասին:Հետո մեզ մոտ նախաճաշ էր ։ Վերջին ժամին մենք գնացինք ուրիշ դասարան և նայեցինք Գորգագործության մասին տեսանյութ։

Չորեքշաբթի

Բացակայություն

Հինգշաբթի

Այսօր մեր 1-ին ժամին մենք հոլ էինք խաղում նկարչության սրահում իսկ հետո մեզ մոտ ընկեր Անին էր, ընկեր Անին մեզ հանձնարարեց տեղեկություն գտնել  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանից,տեղեկություն գտնելուց հետո մեզ մոտ եկավ ընկեր Լիլիթը նա 12-րդ դասարանից էր,մեզ բերել էր անգլերեն խաղ, խաղը ավարտելուց հետո մենք նորից սկսեցինք խաղալ հոլերով։4-րդ ժամին մեզ մոտ եկավ ընկեր Գոհարը և առաջարկեց մեզ որ անենք լեզվական խաղեր։ Վերջին ժամին մենք խաղացին մաֆիա:

Ուրբաթ

Մենք այսօր ընկեր Սեդայի հետ գնացինք խոհանոց պատրաստելու գաթա մեզ օգնում էր ընկեր Անուշը, ահա հղումը` ավանդական գաթայի պատրաստում, Երբ գաթան ավարտեցինք բարձրացանք վերնատուն աղջիկները համերգը սկսեցին, համերգը ավարտելուց հետո գնացինք խոհանոց մեր պատրաստած գաթան համտեսելու, 4-րդ ժամին մենք գնացինք ուրիշ դասարան և ընկեր Գոհարի հետ մի հավես խաղ խաղացինք։Վերջին ժամին մենք ջոկատով խաղացինք մաֆիա:

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի

Մենք առաջին դասաժամին գնացինք վերնատուն ընկեր Սեդայի հետ երգելու։ Իսկ հետո սկսեցին պատմել թէ ինչպես անցկացրեցինք ձմեռային արձակուրդները: Հետո մենք մեր ջոկատով գնացինք դուրս խաղալու` աղջիկ փախցնոցի, հեյ խմբեր և ճոպան, նաև ծանոթացանք մեր ջոկատի երեխաների հետ ։ Հետո սկսեցինք խաղալ զարգացնող խաղեր։ Վերջին դասաժամին մենք ընկեր Շուշանի հետ քննարկեցինք ֆլեշմոբը։

Երեքշաբթի

Մենք առաջին դասաժամը սկսեցին շատ լավ։ Սկսզբում նկարչության սրահում նկարում էինք։ Հետո մենք մի քիչ խաղացինք և գնացինք մարզասրահ այնտեղ շատ հավես խաղեր խաղացինք։ 4-րդ ժամին մեզ մոտ եկել էին ընկեր Արմինեն Արևելյան դպրոցի իր ջոկատի հետ մենք ծանոթացանք իրար հետ,և իրականացրեցինք բառբառ նախագիծը, ամեն մեկը, որ բառբառը գիտեր խոսում էր և մեզ բացատրում թէ դա ինչ է նշանակում, մի տղա Արևելյան դպրոցից պատրաստել էր մի քանի նախադասություն և ինքը ասում էր այդ նախադասությունները իր բառբառով և մենք պետք է գուշակեինք, թե ինչ է դա նշանակում։

չորեքշաբթի

բացակայություն

Հինգշաբթի

Այսօր մենք 1-ին դասաժամին նստած էինք նկարչության սրահում և խաղում էինք խաղեր, օրինակ հոլով խաղ, ռեզինով, ընկույզախաղեր:Հետո մենք նախաճաշեցինք և գնացինք Արևելյան դպրոց ընկեր Արմինեի ջոկատի հետ ազգային խաղեր խաղալու։ Այդ ամենը վերջացնելուց հետո մենք գնացինք մեր դպրոց։ Երբ մենք վերադարձանք դպրոց և գնացին նկարչության սրահ,միացրեցինք հավես երգեր և սկսեցինք այդ երգերի տակ պարել։ Ես և տղաները գնացինք դուրս ֆուտբոլ խաղալու։

Ուրբաթ

Բացակայություն