Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերանին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ձայնակցել – Նվագի հետ երգել

մտախոհ -Մտածմունքների մեջ 

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում
բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական
ծերուկ անտառը 

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

Անտառ – ծերուկ, ճերմակ

ժայռ – մտախոհ, անսասան

վըտակ – անհանգիստ, արագահոս

  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:
Վըտակը արագ հոսում է, ընկնում քարերի վրա և բարձր ձայն հանում։

Քամին անտառի վրա փչում է, անտառը ձայն է հանում, իսկ ժայռը անձայն լսում է այդ ձայները։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,

Թափ առած ընկնում քարերի գըլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճըչում,

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

Վըտակը ժայռի՞ց ներքև է թըռչում,

Վըտա՞կը ժայռից ներքև է թըռչում

Վըտակը ժայռից ներքև՞ է թըռչում,

Վըտակը ժայռից ներքև է՞ թըռչում,

Վըտակը ժայռից ներքև է թըռչու՞մ,

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

Վը տակ

ճը չում

փըր փուր 

ջը րի 

բըն ութ յան

զը վարթ 

Ուն-կըն դիր 

մը ռայլ

մըտ քի

Մըտ ա խոհ

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

երգ – երք

բընության – բընուցյան 

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *