Զորաց եկեղեցում մասին

Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։

Հայաստանի հնագույն գյուղերից է։ Բնակավայրի հին նախնական անվանումը եղել է եղեգիս։ Հելլինիստական շրջանում երբեմն հայտնի էր իր հունական արտասանությամբ՝ Էլեգիա։ Այնուհետև, արաբական տիրապետության օրոք հիշատակվում է որպես Ալգիս, հետո՝ Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ Վերանվանվել է նախնական հայկական Եղեգիս անվանումը 1991 թ. ապրիլի 3-ին։

Համայնքի վարչական տարածքը կազմում է 1372 հեկտար, որից 157 հեկտարը քաղաքացիների սեփական հողեր են, այդ թվում՝ 62 հեկտար՝ տնամերձ, 95 հեկտար՝ գյուղնշանակության հողեր։

Մնացած հողերը համայնքային են և 36 հեկտարը՝ պետական սեփականության հողեր (արոտավայրեր, խոտհարքեր)։

Գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *