Գոյականի հոլովները

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

Այգում մի մարդ բահով գործ էր անում։

Այգում մի մարդ մկրատով գործ էր անում։

Այգում մի մարդ թիակով գործ էր անում։

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

Հիանում էր երգով։

Հիանում էր աշխարհով։

Հիանում էր ընկերներով։

Հիանում էր շարժումներով։

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:

Պառկել ծովափում

Պառկել մահճակալին
Պառկել անդունդի եզրին

Պառկել գետի ափին
Պառկել հիվանդանոցում

, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

Ծանոթանալ մրցակցին, աղջկան, տղային,

Ծանոթանալ  կարծիքի, տեսակետի, գրքի, մեքենայի, զբոսաշրջիկի

201. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Սիրահարվել ո՞ւմ. Սիրահարվել ինչի՞ն:
Սիրել ո՞ւմ: Սիրել ի՞նչ:

Սիրահարվել աղջկան

Սիրահարվել սպորտին

Սիրել աղջկան

Սիրել սպորտին

202. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

Ես չեմ ուզում մոտենամ հիվանդներին։

Ես խուսափում եմ հիվանդներից։

Ես վախենում եմ գազաններից

Գազանները վազում են իմ ետևից

203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին վերջավորություն ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ ածանց ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
Ածանցը բառ կազմող մասնիկ է: Նա օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը, արմատը առաջ եղած մասն է:

Հիշի՛ր

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել — հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (իից ովում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *