Գործնական քերականություն

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից: Այն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես  մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը  օլիմպիադաների  մասն էր:

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,             ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,          ամենից երկար, ամենից բարձր:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

            Ամենավատ-Ամենից վատ-վատագույն

Գեղեցկագույն – Ամենից գեղեցիկ – գեղեցիկ

բարձրագույն – ամենից բարձր – բարձր

ամենաազնիվ – ամենից ազնիվ – ազնիվ

ամենից հզոր – հզոր – հզորագույն

ամենից ահեղ – ամենա ահեղ – աղեհ

համեստագույն – ամենից համեստ – համեստ

Ամենահին – ամենից հին,հնագույն

ամենից ծանր – ամենազանր

ամենա լուրջ- լրջագույն- ամենից լուրջ

ամենից խոշոր – ամենախոշոր – խոշորագույն

գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից             ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

            Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է             հայտնաբերվել:
            Աշխարհի ամենից երկար ծառուղին և ամենից երկար փողոցը Բուենոս Այրեսում են:
            Մեր մոլորակի վրա հանդիպող ամենա հազվադեպ հիվանդությունը «կուրու»   կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում        է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
            Ամենաթանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած             «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար      դոլար են վճարել:

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվի:

Օրինակ՝

Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

            Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:

Աղի ջուրն սառույցից ավելի ծանր է ,այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
            Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները:

Ծովային փոքր կենդանիներն ավելի վտանգավոր են քան շնաձկները։
            Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը:

Բանավոր խոսքը գրավորից վերաբերմունք արտահայտելու ավելի մեծ հնարավորություն ունի
            Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը:

Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար ժամանակակից երաժշտությունի պակաս սարսափելի են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *