Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան

Մենք գնացել ենք Կոմիտասի թանգարան։ Մենք այնտեղ ծանոթացանք ընկեր Լիլիթի հետ և երգի նման ծանոթացանք հետո մենք ծանոթացանք փողային գործիքների հետ, հետո մենք հանելուկով գուշակեցինք փողային գործիքները նվագեցինք տարբեր գործիքներով։

Մենք գնացինք Կոմիտասի արձանի մոտ, երգեցինք և գնացինք տուն։Իմ համար այդ օրը շատ լավ անցավ

Երևանում Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով

1. Կոմիտաս պողոտա

Երևանի Արաբկիր վարչական շրջանում է:Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի: Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3000 մետր երկարություն:

Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից Մհեր Մկրտչյանի հրապարակից և ձգվում մինչև «Լամբադա» կամուրջի և Ազատության պողոտայի հատման խաչմերուկը։

Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ:

yerevan_konservatory_tours_to_armenia_001

2.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

Սկսզբում՝ 1921 թվականին, ստեղծվել է Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ 2 տարի անց՝ 1923 թվականին, հիմնադրվել է որպես կոնսերվատորիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։

Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Մասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով՝

  • դաշնամուր
  • նվագախմբային գործիքներ
  • խմբավարություն
  • մեներգեցողություն
  • կոմպոզիցիա
  • երաժշտագիտություն

Կոնսերվատորիայի բաժիններում սովորում են հազարից ավելի ուսանողներ, 120-ը` արտերկրից:

komitas-paradon

3.Կոմիտասի հուշարձան

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։

  • Ճարտարապետ՝Ֆենիքս Դարբինյան
  • Քանդակագործ՝Արա Հարությունյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից , բարձրությունը 3 մետր է։

komitas_park_yerevan_001

4.Կոմիտասի անվան պուրակ

Գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում։

Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը(քանդակագործ` Արա Հարությունյան, ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան, 1988թ.)։ Պուրակի տարածքում 1963 թվականին տեղադրվել է Սայաթ-Նովայի հուշաղբյուրը:

300px-d5bad5a1d5b6d5a9d5a5d5b8d5b6_d5afd5b8d5b4d5abd5bfd5a1d5bdd5ab_d5a1d5b6d5bed5a1d5b6_d5a6d5a2d5b8d5bdd5a1d5b5d5a3d5b8d682_4

5.Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն

Հիմնադրվել է 1936 թ-ին, երբԿոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։ Հետագայում գերեզմանատունը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի։ Կոմիտասի անվան պանթեոնում են թաղված նաև, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Զորյանի, Շուշանիկ Կուրղինյանի,Վիլյամ Սարոյանի,Վահան Տերյանի, Սերգեյ Փարաջանովի, Օհան Դուրյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Վահագն Դավթյանի, Ալեքսանդր Շիրվանզադեյի, Խորեն Աբրահամյանի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի, Կարեն Դեմիրճյանի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի,Գոհար Գասպարյանի և այլոց աճյունները:

Mshakujt_MH_Komitas-tangaran

6.Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ

Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին:

Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։

Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։

13529828700

7.Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Գտնվում է Օղակաձև զբոսայգում` Իսահակյան փողոց 1 հասցեում։Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։

Շենքն ունի՝

  • հանդիսասրահ
  • բեմ
  • ճեմասրահ
  • նախասրահ

Կամերային երաժշտության տանը տեղի են ունենում բազմաթիվ համերգներ և փառատոներ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ։ Շենքն ունի 300-տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ։ Մասնավորապես, այստեղ իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մեդեա Աբրահամյանը և այլք։

Կոմիտասի մասին

Սողոմոն Սողոմոնյան Կոմիտաս: Կոմկիտասը ծնվել է սեպտեմբերի 26, 1869 թվականում։ , հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Komitas 1902.jpg

Հայաստանը իմ աչքերով

Հայաստանը գեղեցիկ վայրեր ունի ես սիրում եմ քենդանիներ սիրում եմ մրգերը ես սիրում եմ բնությունը ես իմ ընտանիքի հետ եղել եմ Գառնու տաճար, Գեղարդ, Էջմիածինը , Ամբերդ, Տաթևի վանք և Սևանա լիճ։

Ինչպես է ծագել Իվանյան ազգանունը

Պապիկիս պապիկի անուն ազգանունը եղել է Իվան Սորսորյան։ Քանի, որ եղեռնից հետո հետապնդման մեջ են գտվել, որոշել են փոխել ազգանունը։ Եւ այդպես դարձել է Իվանյան։

Իմ և ընտանիքիս ծննդավայրը

Մեր ընտանիքը կազմված է հինգ անդամից՝ հայրիկս, մայրիկս, երկու քույրիկներս և ես։ Հայրիկս, քույրիկներս և ես ծննունդով քաղաք Հրազդանից ենք, իսկ արմատներով՝ Շամախիից (Ներքևում Շամախիի նկարներից տեղադրված են)

Şamaxı
Sakit göl, Şamaxı, Azərbaycan | House styles, Hotel, House

Մայրիկս ծնունդով Երեվանից է։ Մենք մեր ընտանիքով ապրում ենք քաղաք Երեվանում։ Կներկահացնեմ մեր սիրելի Երեվանի նկարները

Столица Армении Ереван
ԵՐԵՎԱՆ / Ереван.
Площадь Республики, Ереван

Հայկական լեռնաշխարհ

Ֆիզիկական քարտեզներում տեսնում ենք, որ Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշ­խարհ անվանումը։ Այն զբաղեցնում է շուրջ 400 հզ. կմ² տարածք: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է:Հայկական լեռնաշխարհի հարեվաներն են՝ Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը

1․ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ

5165 մ

Հայկական լեռնաշխարհի ամանաբարձր գագաթը՝ Արարատ լեռը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում։ Բարձրությունը կազմում է 5165 մ։ Այն իր հարաբերական բարձրությամբ՝ 4300 մ, աշխարհում առաջինն է

2․ ՍԱԲԱԼԱՆ ԼԵՌ

4811 մ

Սաբալան լեռը Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ երկրորդ գագաթն է՝ Արարատից հետո։ Գտնվում է ներկայիս Իրանի տարածքում՝ Ղարադաղի կամ Հայկական լեռներում։ Իրանական Ատրպատականի ամենաբարձր գագաթն է, համարվում է հանգած հրաբուխ։ Բարձրությունը՝ 4811 մետր է։

3․ ՋԻԼՈ ԼԵՌ

4168 մ

Ջիլո  (Ջողա) լեռը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավային մասում, Կորդվաց լեռների ամենաբարձր լեռնագագաթն է (4168 մ), իսկ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ երրորդ գագաթն է։

4․ ԱՐԱԳԱԾ ԼԵՌ

4090 մ

Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը։ Լեռնազանգվածը զբաղեցնում է 820 ք/կմ տարածք։ Այն հանգած հրաբուխ է, ժայթքումի արդյունքում առաջացել է 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մ, հետո արևմտյանը՝ 4001 մ, որին հետևում է արևելյանը՝ 3916 մ, ապա հարավայինը՝ 3879 մ: Արագած լեռան ծածկույթը հրաբխային է։ Այդ իսկ պատճառով լեռան լանջերը քարքարոտ են, և հարուստ են հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով։

5․ ՍԻՓԱՆ ԼԵՌ

4058 մ

Սիփան լեռը համարվում է Հայկական լեռնաշխարհում 5-րդ ամենաբարձր լեռը՝ Արարատից, Սաբալանից, Ջիլոյից և Արագածից հետո։ Գտնվում է Վանա լճի հյուսիսային մասում։ Հարաբերական բարձրությունը՝ 1400 մ։ Միջին պատրաստվածություն ունեցող զբոսաշրջիկի համար վերելքը և վայրէջքը միասին տևում է 13 ժամ (19 կմ)։

6․ ՔԱՋՔԱՐ ԼԵՌ

3937 մ

Քաջքար լեռը  գտնվում է Հայկական լեռնաշխարհի  Պոնտական լեռնահամակարգում, Խաղտյաց  լեռներում։ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ  վեցերորդ  լեռնագագաթն է։

7․ ՍԻՍ ԼԵՌ

3925 մ

Սիս լեռը գտնվում է Հայկական պար լեռնահամակարգում, նրա արևելյան  մասում, Արաքսի աջ ափին, համարվում է Արարատի երկու գագաթներից մեկը: Բարձրությունը՝ 3925 մ: Սկսած հին, ավանդական ժամանակներից կոչվում է նաև Փոքր Մասիս և Փոքր Արարատ,  ունի հրաբխային ծագում։

8․ ԿԱՊՈՒՏՋՈՒՂ ԼԵՌ

3906 մ

Կապուտջուղ լեռնագագաթը Սյունիքի մարզի, Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթներից է։ Գտնվում է Նախիջևանի սահմանին, բարձրությունը կազմում է 3906 մ։ Լանջերը զառիթափ են կտրտված Կարթ և Կապուտջուղ գետերով, որոնք էլ հենց սկիզբ են առնում լեռան բարձրադիր լանջերից։

9․ ԳԱԶԱՆԱ ԼԵՌ

3829 մ

Գազանա լեռը գտնվում է Սյունիքի մարզում, Նախիջևանի սահմանին։ Համարվում է Զանգեզուրի  լեռնաշղթայի երկրորդ ամենաբարձր գագաթը,  բարձրությունը՝  3829 մ։ Լեռնագագաթը վեր է խոյանում Գեղի և Կարթ գետերի միջև, նրա լանջերին է գտնվում նաև Գազանալիճ լիճը։ Լեռը  կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիդներից, պորֆիրիտներից։ 

10․ ՍԻՍԱԿԱՊԱՐ ԼԵՌ

3826 մ

Սիսակապար լեռը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի  սահմանին, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային կատարային մասում՝ Քաջարանի  լեռնանցքի  սահմաններում, Կապուտջուղ և  Քաջարանց  գետերի  միջև։  Բարձրությունը կազմում է 3826 մ  ։ 

Հայկական լեռնաշխարհի տարածքի մեծագույն մասը կազմում են Արաքս, Արածանի , Արևմտյան Եփրատ  և Ճորոխ գետերի ավազանները։ Արաքսի և նրա վտակների հովիտներում են տարածվում Տավարածատափի և Բասենի, Կարսի, Շիրակի, Արարատյան, Սուրմալուի, Կոգովիտի , Մակուի , Կարմիր գետի և Նախճավանի արգավանդ դաշտերը։

Հայկական լեռնաշխարհը՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է (Ջրաբաշխ է կոչվում, քանի որ Հայկական լեռնաշխարհի գետերը երկրամասի ջրերը բաշխում են տարբեր ջրային ավազանների վրա)։ Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։ Եփրատ գետը Հայաստանում ունի երկու մեծ վտակ՝ Արևմտյան և Արևելյան Եփրատը (Արածանի)։ Արևելյան Տիգրիսը հայտնի է նաև Ջերմ անունով։ Եփրատը և Տիգրիսը, միախառնվելով Միջագետքի հարավում, թափվում են Պարսից ծոց։

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որ սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Մայր գետն այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը, որտեղ տեղումները կազմում են տարեկան ընդամենը 250-300 մմ։ Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն իր ողջ երկարությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդը նրան կոչել է պարզապես Մայր Արաքս։

Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Լճում եղել է մեկ կղզի, որը Սևան–Հրազդան կասկադի կառուցման և լճի հայելու կրճատման հետևանքով վերածվել է թերակղզու։ Սևանա կղզում է գտնվում Սևանի նշանավոր վանքը։

Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի ջրերի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը, որ հնում աղ դրած վիճակում արտահանվում էր հարևան երկրներ։ Առեստ ավանի մոտ գտնվում էին արքունի ձկնորսարանները։ Վանա լճում դեռ հին ժամանակներից զարգացած է եղել նավագնացությունը, իսկ նրա ափերին գտնվել են մի շարք նշանավոր նավահանգիստներ։ Վան քաղաքը գտնվում էր լճից բավականին հեռու, և նրա համար որպես նավահանգիստ ծառայում էր Ավանց գյուղը։ Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն նրա ջրերի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ։ Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է, որի վրա գտնվում է Գագիկ Ա Արծրունի թագավորի կառուցած Աղթամարի Սբ Խաչ վանքը։ Կղզու անունը պարզապես նշանակում է Աղի ծով։

Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, իսկ ներկայումս Ուրմիո։ Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով լիճը զուրկ է կենդանական և մասամբ բուսական աշխարհից։ Երբ լճի հայելին դեռ չէր կրճատվել, և ջրերի աղիությունը շատ չէր մեծացել, արաբական աղբյուրները լճում հիշում են քաբուդան անունով մի կենդանի։ Հայկական լեռնաշխարհի միջին և փոքր մեծության լճերից հիշատակության արժանի են Հյուսիսային ծովակը կամ Չըլդըրը, Գայլատու ծովակը, Արճիշակը կամ Արճակը և Թորթումի լիճն իր նշանավոր ջրվեժով։

Հայաստանի յուրաքանչյուր 1000 կմ² տարածքոմ աճում է մոտ 107 բուսատեսակ: 

Էնդեմիկ բույսեր ։ Հայաստանի ֆլորայում շատ են էնդեմիկները (մոտ 126 տեսակ), այդ թվում և նեղ տեղային, որոնք հայտնի են հանրապետության տարածքի միայն մեկ աճելավայրում:Դրանցից են՝ Արոսենին հայաստանյան Սզնին Սյուզանկլեյնի , Օշանը Թամամշյանի , Սրոհունդը գեղատես , Սրոհունդը Էլեոնորայի , Խինձը գորովան , Գորտնուկը արագածյան և այլն:

Բուժիչ և օգտակար հատկություններով բույսեր։ Հայաստանի ֆլորայի տեսակային կազմի մոտ 10 տոկոսը հանդիսանում են դեղաբույսեր: Ժողովրդական բժշկության մեջ վաղուց լայնորեն օգտագործվում են դժնիկի , սզնու , գիհու , մասրենու , սրոհունդի , ծորենու և այլ ցեղերին պատկանող բազմաթիվ ներկայացուցիչներ:

Թունավոր բույսեր։ Հայաստանում քիչ չեն նաև թունավոր բույսերը: Այդ բույսերը արտադրում են թունավոր նյութեր, որոնք կուտակվում են ինչպես բույսի բոլոր մասերում (բանգի, արջընկույզ, ընձախոտ և այլն), այնպես էլ առանձին օրգաններում (ծիրանի, նշի, սալորի, բալի և այլ վարդազգիների դառը կորիզներում):

Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, որոնք հազարամյակներ առաջ են ընտելացվել և մշտապես եղել են Հայկական լեռնաշխարհի բնիկների տնտեսության կարևոր բաղադրիչ: Վայրի կենդանիներից տարածված են աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը, հովազը: Հնում՝ լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ: Դա իր արտացոլումն է գտել «Սասնա ծռեր» էպոսում: Հայկական լեռնաշխարհում ամենուրեք ավանդաբար տարածված է մեղվապահությունը։ Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն։ Կարմիր գրքում գրանցված են մուֆլոնը և բեզոարյան այծը:

Ի՞նչ գիտեմ Հայաստանի մասին։

Մեր հարենիքն ունի դարավոր պատմություն։ Իմ Հայաստանը մինչև հիմա կանգուն է, կանգուն է չնայած այն ամենին, ինչ նրա հետ կատարվել է դարավոր պատմության ամենատարբեր ժամանակներում։ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Այս փոքրիկ և արևոտ երկրում շատ տեսարժան վայրեր կան՝ Գառնու տաճարը, Գեղարդը, Էջմիածինը , Ամբերդը, Տաթևի վանքը, Սևանա լիճը։ Հայաստանը հարուստ է եկեղեցիներով, վանքերով, հուշարձաններով, սարերով ու ձորերով։

ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ և ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ։

Գիտելիքի օրը բարձրունքի

Մենք մեր դասարանով այցելել էինք կոտայքի մարզի Թեղենյանց վանք։ Մենք հասել էինք ժամը 11։03 ։ Մենք այնտեղ նախաճաշեցինք և սկսեցինք բարցրանալ վանքը։ Մենք շատ բարցրացանք, այնտեղ երեք աղբյուր կար։Մենք մեր հետ բերել էինք ջուր և մենք այնքան էինք ջուր ուզում,որ ամբոխչը խմեցինք և այնտեղ ջուր կար և մենք լցրեցինք և շարունակեցինք բարձրանալ այնտեղ շատ շոք էր և շատ գեղեցիկ և մենք բարձրացանք և նախաճաշեցինք և իջանք ներքև։