Քալբուկո հրաբուխի մասին

Հրաբուխ տեղակայված Լոս Լագոս տարածաշրջանում, Լյանքիվեյ լճից հարավարևելք և Գլխավոր Կոորդիլիերաների արևմտյան լանջին գտնվող Չապո լճից հյուսիսարևմուտք։ Դասվում է ստրատոհրաբուխների շարքին։ Այն կազմված է անդեզիտից։ Բարձրությունը 2003 մ է։ Գտնվում է Լյանքիվեյ Ազգային պարկի տարածքում։

Ուշ Պլեյստոցենում տեղի է ունեցել հրաբխային հզոր պայթյուն, որի արդյունքում հրաբխային բեկորների ձնահյուսը հասել է Լյանկիվեյ լիճ։ Ներկայումս Քալբուկոն համարվում է չիլիական Անդերի հարավում գտնվող ամենաակտիվ հրաբուխներից մեկը, որը ժայթքել է 9 անգամ՝ 1837 թվականից ի վեր, իսկ ամենավերջին ժայթքումը տեղի է ունեցել 2015 թվականին։ Հարավային Չիլիի պատմության մեջ ամենահզոր ժայթքումը տեղի է ունեցել 1893-1894 թվականներին, որի ժայթքման ընթացքում հրաբուխը խառնարանից 8 կմ հեռավորության վրա 30 սմ հրաբխային ռումբեր է նետել, մինչդեռ տաք լահարի (ցեխային հրաբխային հոսք) հսկայական ծավալներ հոսել են ներքև։

1917 թվականի ապրիլին տեղի ունեցած ժայթքումն ուղեկցվել է ուժեղ պայթյուններով, երբ լավային հոսքը ձևավորեց լավային գմբեթ։ 1927 թվականի հունվարին տեղի ունեցած կարճատև ժայթքումը ուղեկցվել է և պիրոկլաստիկ հոսքով և լավային։ 1961 թվականի վերջին խոշոր ժայթքման ժամանակ Քալբուկոյի արտանետած հրաբխային մոխրի սյան բարձրությունը կազմել է 12-15 կմ, իսկ լավան ներքև է հոսել երկու հոսքով։ 1972 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցավ չորս ժամանոց կարճատև ժայթքում։ Գլխավոր խառնարանից ուժեղ ֆումարոլային արտանետումներ են դիտվել 1996 թվականի օգոստոսի 12-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *